«Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով խմբակցությունից «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամների մանդատները վայր դնելու որոշմանը. ««Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից: Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել:Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան», - ասված է հայտարարության մեջ: