Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի, Արցախի անվտանգային հարցերին, զարգացման հեռանակարներին, Սփյուռքի ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին: Վահագն Խաչատուրյանը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների բարձրացրած հարցերին։