Օգոստոսի 2-ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: "Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը՝ Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են",- ասված է հաղորդագրության մեջ: