22.03.2026
Փաշինյանը կարևորել է ներդրումային կապիտալ ծրագրերի արդյունավետ իրականացումը
21.12.2022
Փաշինյանը կարևորել է ներդրումային կապիտալ ծրագրերի արդյունավետ իրականացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երրորդ նիստը: Ներկայացվել են տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, երկաթուղու զարգացման, Արենի և հարակից 9 գյուղերի ժառանգության վերականգնման ու զարգացման, տրանսպորտային լոգիստիկ կենտրոնի հիմնման վերաբերյալ ներդրումային նախագծեր: Ծավալվել է մտքերի շահագրգիռ քննարկում, մասնավորապես, նախագծերի իրականացման հնարավորությունների, արդյունավետության, ներդրումային արժեքների գնահատման, ակնկալվող արդյունքների և այլ հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է տարբեր ոլորտներում ներդրումային կապիտալ ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչը կնպաստի ենթակառուցվածքների բարելավմանը, համայնքների զարգացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և այլ խնդիրների լուծմանը: Վարչապետը հանձնարարել է ընդհանուր առմամբ հավանության արժանացած նախագծերի շուրջ իրականացնել խորացված ուսումնասիրություններ և ծրագրերի նախագծերը բերել վերջնական տեսքի: