Առաջիկա ամիսներին արտաքին գնաճային ճնշումները կպահպանվեն։ Այս մասին այսօր ՝ հունիսի 13-ին, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ առկա կանխատեսումների համաձայն, մայիսի դրությամբ գրանցված 9 տոկոսի գնաճը կարող է առաջիկա ամիսներին ավելանալ։ Սակայն, եթե այս շրջանից հետո նոր էական ցնցումներ չլինեն, տարեվերջին գնաճի մակարդակը "ցածր կլինի ներկայումս արձանագրվածից"։