26.11.2024
ԱԺ նախագահը Մեծ Բրիտանիայում մանրամասներ է ներկայացրել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին
prev Նախորդ նորություն

Տարածաշրջանում կապերի ապաշրջափակման հարցում շոշափելի առաջընթաց է նկատվում․ Փաշինյան

Տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստի ընթացքում բավականին շոշափելի առաջընթաց է արձանագրվել, եւ ես շատ ուրախ եմ դրա համար։ Այս մասին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ցանկանում եմ եւս մեկ անգամ հայտնել Հայաստանի պատրաստակամությունը, այն է՝ բացել տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունները այն կողմերի ինքնիշխանության եւ իրավասության սկզբունքի շրջանակներում, որոնց տարածքով անցնում են այդ հաղորդակցությունները։


Դա վերաբերում է այն հաղորդակցություններին, որոնք նախանշված են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության 9-րդ կետում։


Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել կոնկրետ լուծումների։ Մենք ներկայացրել ենք մեր կոնկրետ առաջարկները, եւ ես հույս ունեմ, որ այդ առաջարկները կընդունվեն։ Սկզբունքորեն դրանք մեր առաջարկները չեն, դրանք փոխզիջումային լուծում են, որոնք մենք մշակել ենք վերջին երկու տարիների ընթացքում», - ասել է Փաշինյանը։