4.04.2026
Հայաստանն ու Լատվիան կզարգացնեն համագործակցությունը դեղարտադրության ոլորտում
prev Նախորդ նորություն

Երևան-Բաթումի-Երևան գնացքը կգործի հունիսի 14-ից

Հունիսի 7-ին «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների երկաթուղային կազմակերպությունների միջև առկա փոխգործակցության և առավել սերտ համագործակցության հնարավորությունները։ Կողմերը պայմանավորվել են նաև ուղևորափոխադրումների 2023 թվականի ամառային սեզոնի մեկնարկի մասին ։


Երևան-Բաթումի-Երևան միջազգային երթուղով երթևեկությունը կսկսվի հունիսի 14-ից, իսկ տոմսերը հնարավոր կլինի գնել հունիսի 10-ից ինչպես առցանց, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի հիմնական կայարանների տոմսարկղերից: Գնացքը կշարժվի երկու օրը մեկ հաճախականությամբ։ Ընդ որում, ամառային չվացուցակի ժամանակ կչեղարկվի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու գնացքը:


Բացի այդ, կողմերը քննարկել են 2023 թվականի 5 ամիսների ընթացքում "ՀԿԵ" ՓԲԸ-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության փոխգործակցության արդյունքները, միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային գնացքների գործարկումը, միջազգային հաղորդակցությունում սակագնային քաղաքականության կատարելագործումը, ուղևորափոխադրումների կազմակերպումը, տոմսերի վաճառքի համակարգի զարգացումը և այլն:


2022 թվականի աշխատանքի արդյունքներով երկաթուղային տրանսպորտով Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան է արտահանվել 451 հազար տոննա բեռ, Հայաստանից ներկրված բեռի ծավալը կազմել է 906 հազար տոննա ։ Նշված ժամանակահատվածում Վրաստանում գործող բեռնափոխադրողները ՀԿԵ ՓԲԸ-ի հաճախորդներին առաքել են 86,4 հազար տոննա բեռ (քվարցային ավազ, կրաքար, ամոնիումի նիտրատ, կլինկեր):


Հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել աշխատանքը բեռնատար վագոնների շրջանառության կրճատման, արագության բարձրացման, ճկուն սակագնային քաղաքականության կիրառման միջոցով երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրումների լրացուցիչ ծավալների ներգրավման և բեռների առաքման արագության բարձրացման ուղղությամբ:

ԱԺ նախագահը Մեծ Բրիտանիայում մանրամասներ է ներկայացրել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար