ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տելեգրամի տիրույթում այսօր տարածված տեսանյութը։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ Թշնամին այսօր տելեգրամ ալիքներով տարածել է նոր կադրեր, թե ինչպես են խոշտանգում գերեվարված հայ զինծառայողներին։ Կադրերում ադրբեջանցի զինծառայողների դեմքերը չեն երևում: