Այս պահին Արցախի կառավարության շենքում է գտնվում Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Վաղվա Արցախ կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ բանակցություններ են ընթանում։ Հիշեցնենք, որ նախօրեին մի խումբ արցախցիներ երթով շարժվել էին դեպի Ստեփանակերտի օդանավակայանի շենք՝ պահանջելով հանդիպում Վոլկովի հետ։