Հայաստանում հունվարի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 2594 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 364 348 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 716 415, վերջին մեկ օրում կատարվել է 7342 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 19 316 պացիենտ, մեկ օրում նրանց թիվն աճել է 2351-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 335 462 անձ` վերջին մեկ օրում 235 անձ: Անցած օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 8041 է: Այլ հիվանդության պատճառով մահվան 3 դեպք է գրանցվել. նման դեպքերի ընդհանուր թիվը 1529 է: