ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ եղել է «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ և արհեստ» նորաբաց լաբորատորիա-ցուցասրահում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ և արհեստ» լաբորատորիա-ցուցասրահում մեծ հետաքրքրությամբ դեսպանը ծանոթացել է միջնադարյան Հայաստանի արհեստագործությանը և նշել, որ սիրով կվերադառնա ցուցասրահ՝ իր հյուրերի ու ընտանիքի հետ։