Նորանշանակ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նոյեմբերի 26-ին նոր կարգավիճակում առաջին հանդիպումն է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Շնորհավորելով Համբարձում Մաթևոսյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արցախի նախագահը գործունեության մեջ մաղթել է հաջողություններ և ձեռքբերումներ՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցության հարցերը, առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղիները: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և անվտանգության խնդիրներին: