ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Հնդկաստան ավարտվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: Լուսանկարում՝ պաշտպանության նախարարները Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, DEFEXPO ցուցահանդեսի շրջանակում, նշել է նա։