13.09.2025
Բաբայանն ու Վարդանյանը քննարկել են Արցախի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
19.10.2022
Բաբայանն ու Վարդանյանը քննարկել են Արցախի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդունել է բարերար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանին։Նույն օրը տեղի է ունեցել նաև Ռուբեն Վարդանյանի հանդիպում-քննարկումը ԱԳՆ աշխատակազմի հետ։Քննարկվել է Արցախի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։Դավիթ Բաբայանը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի զարգացման ու զորացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ ընդգծելով այդ որոշման կարևորությունը թե քաղաքական և թե բարոյական տեսանկյուններից։ Նախարարը երախտագիտություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին Արցախին մշտապես սատարելու համար և շեշտել այս բարդ շրջանում արցախակենտրոն մոտեցում և ազգային մտածելակերպ ունեցող գործիչների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։