Քերոլայն Քոքսն այցելել է Տեղ համայնք
Սեպտեմբերի 12-ին Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հյուրընկալեց «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ղեկավար մարմնի անդամներին ղեկավարությամբ ՝ Քերոլայն Քոքսի։
Համայնքապետարանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը կազմակերպության ներկայացուցիչներին ներկայացրեց համայնքի ընդհանուր իրավիճակը, սոցիալական մարտահրավերներն ու հրատապ լուծում պահանջող խնդիրները, ինչպես նաև 2020 թվականի 44 օրյա պատերազմի, 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի և 2023 թվականի մարտին տեղի ունեցած գործողությունների արդյունքում համայնքի կրած վնասներն ու հետևանքները մեղմելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումների և ծրագրերի ցանկը։
Քերոլայն Քոքսը և կազմակերպության անդամները պատրաստակամություն հայտնեցին բարձրացված հարցերի շուրջ ցուցաբերել նախաձեռնողականություն և հեևողականություն նշված բոլոր ուղղություններում համայնքին աջակցություն ցուցաբերելու և օժանդակելու։