Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում այսօր՝ փետրվարի 18-ին, կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կառավարությունից հաստատել են լուրը: Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, Սոչիում՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։