Անցած գիշեր ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի 4 ուղղություններով, ապա նմանատիպ գործողություններ սկսել իրականացվել եւս երեք ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանը փորձում է պատկերացում ձևավորել, որ այդ գործողությունները պատասխան են եղել հայկական կողմի սադրանքներին, սակայն պետք է միանշանակ ասել, որ այդ հայտարարությունները բացարձակ սուտ են, դրանք իրականության հետ կապ չունեն»,- ասաց նա։ Նա նշեց, որ այս պահին 49 զոհվածների մասին տեղեկությունը հաստատվել է։ «Բայց, ցավոք, սա վերջնական թիվ չէ։ Ուզում եմ ընդգծել, որ պաշտոնական տեղեկատվությունը պետք է ստուգվի և վերաստուգվի մինչև հրապարակումը»,- ասաց նա՝ պարզաբանելով տեղեկատվության ուշ հրապարակման պատճառները։