25.11.2024
Վատթարացող հումանիտար աղետը հնարավոր չէ կանգնեցնել առանց կանոնավոր մատակարարման. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Միմիայն փաստաթուղթ, նստում ենք և ստորագրում ենք․ Վարդան Ղուկասյանը՝ Մարությանին

«Հանրային ձայն» կուսակցությունը Հայկ Մարությանի առաջարկին համաձայնություն չի տա։ Այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը:


Նրա խոսքով, իրեն հարկավոր է այնպիսի փաստաթուղթ, որով վերահսկողության ապարատը կտրվի իրեն, բայց դա կկրի ժամանակավոր բնույթ, այլ ոչ տարիներ կամ ամիսներ, քանի որ «Նիկոլ Փաշինյանին բանտարկելու գործը կտևի շաբաթներ, իսկ եթե իշխանափոխությունից հետո Մարությանը ուզի շարունակել կառավարել՝ կարող է մնալ»։


Վարդան Ղուկասյանը շեշտել է՝ միմիայն փաստաթուղթ, նստում ենք և ստորագրում ենք․


«Դրանից հետո դու կդառնաս քաղաքապետ, կզբաղվես քաղաքով, իսկ ինձ  ճանապարհ ես տալիս, որ "գամ, մաքրեմ": Կարող ես նաև չմասնակցել իշխանափախոթյանը։ Նույնը վերաբերում է մյուս ընդդիմադիրներին․ սա է իմ պատասխանը Հայկ Մարությանին»,- ասել է Ղուկասյանը:


Հավելելով իր խոսքը, նա կրկին առաջարկել է նստել, ընդդիմադիր ուժերով առցանց քննարկում անցկացնել և ստորագրել փաստաթուղթ։


Հիշեցնենք, ավելի վաղ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ ընդդիմադիր ուժերը պետք է իրեն ընտրեն քաղաքապետ, քանի որ ամենից շատ ձայն ինքն է ստացել ընտրություններում, բայց որևէ կոալիցիոն փաստաթուղթ չպետք է ստորագրվի: Երկրորդ տարբերակը՝ անցկացվում են նոր ընտրություններ: