Ջերմուկի ուղղությամբ թշնամին ինտենսիվ հրետանային հարվածներ է հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը: VERELQ-ը տեղեկացնում է, որ թշնամին հատկապես թիրախավորել է հյուրանոցներն ու հյուրատները: Բնակչության մեծամասնությունը դեռ երեկ լքել է իրենց տները, տեղափոխվել այլ բնակավայրեր: