Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն կրկին արձագանքել է Տոյվո Կլաարի թվիթերյան վերջին գրառմանը։ Նա նշել է. «Իրավիճակը չի բարելավվում, բայց գոնե բարելավվում է այն նկարագրելու ձևը: Դեռ պակասում է` - միջազգային դատարանի որոշման հիշատակումը - անուններ տվեք. ո՞վ է փակել գազամատակարարումը, ո՞վ է արգելափակում միջանցքը, ո՞վ է բռնություն կիրառում և սպառնում խաղաղ գործընթացին: Միջնորդը չպետք է լռություն պահի»: