77 տարեկան հասակում մահացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Վահե Շահվերդյանը: Որդին՝ Սուրեն Շահվերդյանը, գրում է. "Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։Կներես, որ չհասցրի ասել այն ինչ պիտի ասեի:Կներես, չկարողացա վերադարձնել քեզանից ստացած ուշադրության և սիրո գոնե կեսը:Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել:Կհանդիպենք երկնքում ու ես կրկին այսպես պինդ կգրկեմ քեզ":