ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան, հաղորդում է IRNA գործակալությունը։ Փաշինյանին դիմավորել է Իրանի պլանավորման և բյուջեի կազմակերպության ղեկավար Մասուդ Միրքազեմին։ Հիշեցնենք, Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը: