Մարտահրավերներին դիմակայելու համար պետք է ճիշտ ուսումնասիրել պատմությունը, բայց այն կա՛մ չի ուսումնասիրվում, կա՛մ սխալ է ուսումնասիրվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: "Հետեւաբար, երբ այն կրկնվում է, պայմանները շատ ավելի բարդ են լինում, իսկ հետեւանքները՝ ավելի սարսափելի",- գրել է Բաբայանը։