19.04.2025
Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի. Կառավարություն
prev Նախորդ նորություն

ՀՀ և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում անվտանգությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։


Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։


Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ ռազմական հարձակումը, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ լիակատար շրջափակումը, ընդգծեցին միջազգային գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների կարևորությունը։


Ընդգծվել է տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման անհրաժեշտությունը։


Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ օրակարգին:


 


 

Ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար