20.04.2025
Լևոն Քոչարյանը կալանավորվեց
prev Նախորդ նորություն

Ձերբակալվում են նաև պատգամավորներ. իրավիճակը Երևանում լարված է

Առավոտյան ժամը 08:00-ից Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են մեկնարկել:


Քաղաքացիները փակում են փողոցները, այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով ՀՀ իշխանությունների դեմ, ինչպես նաև Արցախն Ադրբեջանին հանձնելու դեմ: Ոստիկանությունը շարունակ բերման է ենթարկում քաղաքացիներին՝ այս պահին հայտնի է մոտ 150 բերման ենթարկվածների մասին:


Նրանց թվում են ոչ միայն ուսանողներ, քաղաքացիներ, այդ թվում տարեց, մտավորականներ ու լրագրողներ, այլև ԱԺ պատգամավորներ: Մասնավորապես, փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ձերբակալության մասին.


"Քիչ առաջ ոստիկանները ձերբակալեցին ՀՀ ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանին:

Եթե չհիմնավորեն, որ Թադևոս Ավետիսյանը կատարում էր առերևույթ հանցագործություն և նրան ձերբակալել են անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ապա ձերբակալողները, նրանց այդպիսի հրաման տվողները պետք է ենթարկվեն քրեական պատաախանատվության",- գրել է Բաբայանը:


Ակցիաներն ու ձերբակալությունները շարունակվում են: Իրավիճակը Երևանում շարունակում է մնալ լարված:

Արցախից տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար