Ադրբեջանը քարոզում է այն նարատիվը, որ դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղում ապրած հայերը կա′մ պետք է մնան Ադրբեջանի պայմաններով, կա′մ մեկնեն երրորդ երկիր՝ պնդելով, որ սա էթնիկ զտում չէ։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ "Հետաքրքիր է՝ այս թեզի հեղինակները հավատու՞մ են իրենց ասածներին",- գրում է Մարուքյանը։