Արցախում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախումբն այսօր՝ նոյեմբերի 24-ին, իր պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրել: ՌԴ ՊՆ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ միջադեպը գրանցվել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի հարևանությամբ: Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան: "Զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ հետաքննում է միջադեպի մանրամասները",- ասվում է հաղորդագրության մեջ: