Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ գտնվող ապաստարաններում իրականացվում են մաքրման և կահավորման աշխատանքներ։ "Այցելել եմ մի շարք ապաստարաններ, հետևել կատարվող աշխատանքներին, նախանշել հետագա անելիքները և տվել համապատասխան հանձնարարականներ։Ապաստարանները գտնվում են գերատեսչության և անձամբ իմ ուշադրության կենտրոնում․ մաքրման և կահավորման աշխատանքների մասին մշտապես զեկուցվում է։ Նախարարությունը սերտ համագործակցում է համայնքապետարանների հետ և պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն",-իր էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։