ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը կնշանակվի Արցախի ԱԳ նախարար: Այս մասին հայտնում է MediaHub-ը՝ հղում անելով արցախյան աղբյուրներին: VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Դավիթ Բաբայանն ազատվել էր արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նշանակվել արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար: