11.10.2024
Փաշինյանը Շոլցին ասել է, որ պատրաստ է հրատապ հանդիպել Ալիևի հետ
prev Նախորդ նորություն

Վառնայում տեղի է ունեցել «Հայկական ավանդական տարազ» ցուցադրությունը

AGBU "Parekordzagan" - Varna-ի նախաձեռնությամբ Վառնայի հնագիտական թանգարանում սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Հայկական ավանդական տարազ» ցուցադրությունը` «Անցյալի ապագա» խորագրով:

Մշակութային միջոցառմանը համատեղ մասնակցել են «Տերյան մշակութային կենտրոն»-ը և Հայաստանի պատմության թանգարանը Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia:

Ցուցադրության շրջանակում մեծադիր պաստառների վրա ներկայացվել են բացառիկ նմուշներ Հայաստանի պատմության թանգարանի տարազների հարուստ հավաքածուից, որոնք ամբողջական պատկերացում են տալիս պատմական Հայաստանի տարբեր պատմաազգագրական շրջանների հագուստի բազմազան գունապնակի մասին։ Պաստառները համադրվել են «Անցյալի ապագա» խորագրով տարազների կրկնօրինակների ցուցադրությամբ՝ պատրաստված «Տերյան մշակութային կենտրոն»-ի կողմից։

#ԱնցյալիԱպագա հավաքածուն ներառում է ինչպես կանացի, այնպես էլ տղամարդկանց տարազային համալիրներ, որոնց վերականգնման համար հիմք են հանդիսացել Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր շրջաններին բնորոշ հանդերձների նախատիպերը (Վան-Վասպուրական, Սյունիք-Արցախ, Բարձր Հայք, Այրարատ և այլն)։ Բոլոր նմուշները ձեռագործ են և արտահայտում են հայ ժողովրդի զարգացած գեղագիտական ճաշակը:

ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները