29.03.2024
Կառավարությունը լրացուցիչ տուրք է սահմանել պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման համար
03.03.2022
Կառավարությունը լրացուցիչ տուրք է սահմանել պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման համար

Հաշվի առնելով համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գնաճը՝ Հայաստանից դեպի երրորդ երկրներ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆեռոմոլիբդենի և մոլիբդենի արտահանման համար լրացուցիչ տուրք է սահմանվել: Նման որոշում է կայացվել կառավարության այսօրվա նիստում: Ծրագրի ընդունումը հնարավորություն է ընձեռում գունավոր մետաղների բարձր գնային միջակայքի պայմաններում իրականացնել պետական սեփականություն հանդիսացող ընդերքի շահագործումից ստացվող շահույթների արդարացի բաշխում: ՀՀ Էկոնոմիկիայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով նախագիծը հիշեցրեց, որ 6 ամիս առաջ պղնձի և մոլիբդենի խտանյութերի, ֆերոմոլիբդենի և այլ արատադրության տեսակների համար արտահանման լրացուցիչ տուրք սահմանեց, որպեսզի ընդերքի թանկացման որոշ մասից օգտվի նաև պետական բյուջե: “Էկոնոմիկայի նախարարությունը կանխատեսել էր, որ այդ փոփոխության արդյունքում 6 ամսում բյուջե կմուտքագրվի 35 մլրդ դրամ, հենց այդքան էլ հավաքվել է”, - ասաց նա: Քերոբյանի խոսքով՝ նոր որոշմամբ կրկին դեպի երրորդ երկրներ այդ ապրանքների արտահանումը կհամարվի լիցենզավորվող գործունեություն և սահմանվել է այդ ապրանքների պետական տուրքի դրույքաչափը։ «Տուրքի չափերը թողել ենք նույնը և զուգահեռաբար աշխատում են Ռոյալթիի օրենքի փոփոխության վրա, որպեսղի ոչ թե նման միանգամայա որոշումներով այդ գործընթացն արվի, այլ առաջիկա տարիների համար օրենքով սահմանվի»,-ասաց էկոնոմիկայի նախարարը:          

Նորություններ գործընկերներից