Դատարանը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքը, որոշեց փոխել Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը և ընտրել խափանման միջոց կալանք մեկ ամիս 15 օր ժամկետով։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել Գայանե Հակոբյանին: Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել էր այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքով: