ԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ աշխատանքի մեկնարկից ի վեր՝ առաքելությունը ավելի քան 300 պարեկություն է իրականացրել Գորիսի, Ջերմուկի և Մարտունու կենտրոններից։ Պարեկներն ամեն շաբաթ անցնում են ավելի քան 3800 կմ: Առաքելության կենտրոնակայանը գտնվում է Եղեգնաձորում, ունի վեց օպերատիվ բազա և կապի փոքր գրասենյակ Երևանում։