Այսօր Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Այս մասին մարտի 7-ին հայտնել են ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից։ Աղբյուրի համաձայն՝ Բոնոն կհանդիպի հայ պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական բանակցություններին համապարփակ խաղաղության հասնելու համար, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ լուծումը: