15.09.2025
ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է կատարել  զորամասեր
02.05.2023
ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է կատարել զորամասեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն մայիսի 2-ին անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։ Ինչպես հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, ստուգել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների պատշաճ իրականացումը, հետևել ուսումնական ծրագրով ընթացող մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին։ Ըստ աղբյուրի՝ ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև զորամասերում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներին, հետաքրքրվել նրանց ծառայության ընթացքով։ «Անկեղծ և անկաշկանդ զրույցի ընթացքում նախարար Պապիկյանը պատասխանել է ժամկետային զինծառայողներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել այն բացառիկ արտոնություններն ու առավելությունները, որոնք կառավարության որոշմամբ սահմանված են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու դառնալ ցանկացող, պարտադիր ժամկետայինից պայմանագրային զինծառայության անցնել պատրաստվող զինծառայողներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ շրջայցի ավարտին նախարար Պապիկյանը ֆիզիկական պատրաստության լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողներին պարգևատրել է ձեռքի ժամացույցով: