27.11.2024
Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Պետդեպը անդրադարձել է Հայաստանի և Մոլդովայի նկատմամբ Լավրովի հայտարարություններին

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Մոլդովայի նկատմամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին: Դիտարկմանը, որ ՌԴ-ն սաստկացրել է իր հռետորաբանությունը Մոլդովայի դեմ՝ ասելով, թե Արևմուտքը փորձում է ստանձնել Մոլդովայի ղեկավարությունը, Միլլերն ասել է, որ «դա ակնհայտորեն ճիշտ չէ»։


Նա նաև անդրադարձել է Լավրովի հայտարարություններին «Հայաստանի՝ դեպի Արևմուտք գնալու և դրան պատասխան տալու» մասին։


«Ես չեմ պատրաստվում այդ հարցին ուղղակի պատասխանել, թեև դա այնպիսի հռետորաբանություն է Ռուսաստանի կառավարության կողմից, որն ապակայունացնում է տարածաշրջանը։ Հենց դրա համար էլ Ռուսաստանի այդքան շատ հարևաններ մտահոգված են սպառնալից հռետորաբանությամբ և սպառնալից գործողություններով, որոնք Ռուսաստանի կառավարությունը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է ձեռնարկել իր հարևանների դեմ»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը։