Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գևորգ Պապոյանին էկոնոմիկայի նախարար նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գևորգ Պապոյանին նշանակել էկոնոմիկայի նախարար»,- ասված է հրամանագրում:
Ինչպես արդեն հայտնել ենք, ՔՊ կուսակցության վարչությունը հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Վահան Քերոբյանն ազատվել էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնից:
Քերոբյանին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում շահադիտական նկատառումներով նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու կամ ազդեցություն կիրառելու հոդվածով՝ «Սիներջի» ընկերության հետ կապված գործով: