Հունվարի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայտնում են կուսակցությունից: Ընդունվել է Կուսակցության 2024 թվականի բյուջեն։ Հաստատվել է Կուսակցության Տարածքային կազմակերպությունների ստեղծման և դրանց գործունեությունը դադարեցնելու կարգը։ Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։