Հուլիսի 30-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանի հետ այցելել են ռազմաարդյունաբերության կարևորագույն գործարաններից մեկը:Այցի ընթացքում ծանոթացել են կատարված և իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև նոր ծրագրերին:Հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով և երիտասարդ գիտնականներով` գործարանն ապահովում է կայուն և մշտապես զարգացող բարձր տեխնոլոգիական արտադրություն ՀՀ ռազմաարդյունաբերության համար: