Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը՝ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մխիթար Հայրապետյանը: «ԵՇՖ հերթական համաժողովում 31 կողմ ձայնով ֆեդերացիայի նոր նախագահ միաձայն ընտրվեց Արթուր Դավթյանը, որին մեծ հաջողություններ եմ մաղթում այս կարևոր գործում։ Ավելի ուշ կներկայացնեմ 4-ամյա իմ պաշտոնավարման ընթացքում Երևանի շախմատի ֆեդերացիայի գործունեության և գրանցած արդյունքների, նվաճումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն»,- հավելել է նա: