9.11.2025
Բանավե՞ճ, թե՞ դեմագոգիա
23.09.2025
Բանավե՞ճ, թե՞ դեմագոգիա

Նիկոլ Փաշինյանը կրկին նախկին նախագահներին հրապարակայնորեն հրավիրում է բանավեճի։ Սակայն այս կոչը ոչ թե իրական բանավեճի պատրաստակամության, այլ հերթական քաղաքական մանիպուլյացիայի դրսևորում է։ Հենց Փաշինյանի նախաձեռնությամբ լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այդպիսով ոչնչացվեց միջազգային միջնորդական ձևաչափը, և ԼՂ հարցում միջնորդների բոլոր առաջարկներն ու դրանց վերաբերյալ հայկական կողմի արձագանքները կորցրին իրենց խորհրդապահական բնույթը։ Այլևս որևէ հիմնավորում չկա այդ փաստաթղթերը գաղտնի պահելու համար։ Եթե Փաշինյանը իսկապես ցանկանում է բանավեճ, ապա պետք է նախ հրապարակել բոլոր փաստաթղթերը, առաջին հերթին՝ 2019 թվականին իր սեղանին դրված փաթեթը։ Միայն այդ դեպքում հասարակությունը կկարողանա տալ օբյեկտիվ գնահատական Հայաստանի չորս ղեկավարների ղարաբաղյան քաղաքականության արդյունավետությանը և որոշել՝ կա՞ արդյոք իրական հասարակական պատվեր նման բանավեճի։ Հակառակ պարագայում Փաշինյանի հերթական հայտարարությունները ոչ թե ժողովրդավարության, այլ քաղաքական մանևրի և սեփական պարտությունների պատասխանատվությունից խուսափելու փորձի դրսևորում են։ Այսօր հասարակության պահանջը պարզ է․ ● բացել փակ դռները, ● հրապարակել փաստաթղթերը, ● և միայն դրանից հետո խոսել բանավեճի մասին։ Առանց այս քայլերի Փաշինյանի առաջարկները վերածվում են դեմագոգիայի և հասարակական կարծիքը մոլորեցնելու հերթական փորձի։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց