5.06.2025
Պուտինը շնորհավորել է Սարգսյանին ՀՀ անկախության տոնի առթիվ
21.09.2015
Պուտինը շնորհավորել է Սարգսյանին ՀՀ անկախության տոնի առթիվ

Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից: Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, որը տեղադրված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում, մասնավորապես, ասված է, որ շնորհավորում է Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ և գոհունակությամբ է նշում, որ ռուս-հայկական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության վաղեմի ավանդույթների վրա, հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով: ՌԴ-ն, նշում է Պուտինը, բարձր է գնահատում ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված հայ գործընկերների տրամադրվածությունը: "Կցանկանայի հաստատել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս Հայաստանին օգնություն ցուցաբերել արդիական սոցիալ-տնտեսական հարցերի լուծման գործում", - ասված է հաղորդագրության մեջ: Ռուսաստանի նախագահը նաև վստահություն է հայտնել, որ որ համատեղ ջանքերով կողմերը կապահովեն բազմաբնույթ դաշնակցային կապերի և տարածաշրջանային գործերում կառուցողական փոխգործակցության հետագա զարգացումը: "Այն համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին", - նշել է Պուտինը: