Ադրբեջանը շարունակում է փորձարարական աշխատանքները 125 անուն ռազմական արտադրանք ստեղծելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը՝ ADEX 2016 ցուցահանդես բացմանը: Նա նշել է, որ գործընկեր երկրների հետ համագործակցության շնորհիվ ռազմական տեխնիկա, զենքեր և զինամթերք արտադրող գործարաններն ամբողջությամբ արդիականացված են երկրի անվտանգության ապահովման համար: Ըստ նրա, իրենց ձեռնարկությունները հնարավորություն ունեն բավարարելու երկրի զինված ուժերի պահանջները: Այսօր իրենց արտադանքը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, փոխանցում է Trend-ը: