5.11.2025
ԱՄՆ-ն ճանաչում է Ադրբեջանում հանրաքվեի արդյունքները
28.09.2016
ԱՄՆ-ն ճանաչում է Ադրբեջանում հանրաքվեի արդյունքները

ԱՄՆ-ն ճանաչում է Ադրբեջանում հանրաքվեի արդյունքները և մտադիր չէ միջամտել հանրապետության ղեկավարի լիազորությունների ժամկետին վերաբերող հարցին՝ հայտարարել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները։ Նա այդ կերպ է պատասխանել հարցին այն մասին, թե հանրաքվեում ընդունված նորմերը ԱՄՆ-ում համարո՞ւմ են ժողովրդավարական։ «Մենք չէ, որ պետք է թելադենք, թե ինչպիսին կարող են կամ չեն կարող լինել այդ ժողովրդավարական գործընթացի արդյունքները։ Մենք չենք կարող թելադրել լիազորությունների ժամկետի սահմանափակում»,- հայտարարել է Թոները ճեպազրույցում։ Գերատեսչության ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել աշխատել Ադրբեջանի հետ «ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքի բարելավման համար»։ Սահմանադրությունում փոփոխություններ ու ավելացումներ կատարելու հարցով հանրաքվեն անցկացվել է սեպտեմբերի 26-ին։ Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 69.7 տոկոսը։