Վարշավայում, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի գագագաթաժողովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի պմբի համանախագահների հետ, հայտնում է ադրբեջանական APA-ն: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել էր, որ Վարշավայում քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտությունը: Հանդիպմանը տեղի է ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ մտքերի փոխանակում: Ալիեւը, ըստ այդմ, արդեն հանդիպում է ունեցել Ուորլիքի, ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի եւ ֆրանսիացի համանախագահ Պյեր Անդրյոյի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հիշեցնենք, որ հուլիսի 7-8-ին անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցում է նաեւ Սերժ Սարգսյանը: