«Եվրասիական շաբաթ» համաժողովը հաջորդ տարի կանցկացվի Երեւանում։ Նման որոշում է կայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը: Հիշեցնենք, Աստանայում օգոստոսի 24-26-ը անց է կացվում «Եվրասիական շաբաթ» համաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ: Համաժողովի ծրագրում ընդգրկված են 30 թեմատիկ քննարկումներ տնտեսության 13 ճյուղերի վերաբերյալ, որոնք միության համար ռազմավարական նշանակություն ունեն։