12.02.2026
ՕՐՕ դաշինք. «Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական է»
22.03.2017
ՕՐՕ դաշինք. «Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական է»

ԱԺ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի առաջնորդները նշում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը համարում են քաղաքական հետապնդում: «Սամվել Բաբայանը մեր գաղափարակից ընկերն է, մեր համակիրը, դաշինքի նկատմամբ շարունակական վերաբերմունքի արդյունքը կարող էր լինել», - լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտրարել է ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ դաշինքի աջակից Բաբայանի ձերբակալությունը քաղաքական է: «Սա քաղաքական է, սա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեմ ուղղված հերթական քայլն է: Մենք տեսնում ենք, որ հասարակության մոտ քանի որ վստահության աճ կա մեր նկատմամբ, իշխանությունները գնացին հերթական բռնությանը, հերթական ապօրինությանը: Երևի տանկի փողը շատ մեծ է եղել, որ ներկայացնեն, թե դա է բերել: Երևի թե խնդիր է եղել ինչ-որ ձևով ինչ-որ մեկին կապել Սամվել Բաբայանի հետ, և ազատությունից զրկել, որպեսզի մեր դաշինքին հարված հասցվի», - հայտարարեց արմեն Մարտիրոսյանը: Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդ ակտը կարող է կապված լինել ԼՂ հակմարտության հարցում Բաբայանի կոշտ դիրքորոշման հետ: «Ուշադրություն դարձրեք, որ այն ժամանակ, երբ Հայաստանում ակտիվորեն պտտվում են հող հանձնելու մասին խոսակցությունները, ձերբակալում են Սամվել Բաբայանին, ով հակամարտության հարցով ավելի կոշտ գծի կողմնակից է», - ասաց նա: Տեւական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ մինչեւ ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում եւ չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր եւ գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ: Սամվել Բաբայանը ձերբակալվել է այսօր: Ազգային Անվտանգության Ծառայությունը հայտնել էր, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: