1.07.2025
Երևանի կողմից Ստեփանակերտի ճանաչումը բարդ վիճակի մեջ կդնի Մոսկվային
11.05.2016
Երևանի կողմից Ստեփանակերտի ճանաչումը բարդ վիճակի մեջ կդնի Մոսկվային

Երևանի կարծիքով բանակցային սեղանի մոտ ԼՂՀ բացակայությունը հակամարտության կարգավորման առանցքային խոչընդոտներից է: Երևանը գիտակցում է, Լեռնային Ղարաբաղի անկախության գործընթացը կարող է բացասաբար ազդել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցող գործընթացի վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ ԱՄՆ-ի ու Կանադայի ինստիտուտի Տարածաշրջանային խնդիրների կենտրոնի ղեկավար Նանա Գեգելաշվիլին: Նա նշել է, որ Երևանի կողմից Ստեփանակերտի հնարավոր ճանաչումը կարող է կրկնապատկել Հայաստանի առջև ծառացած խնդիրները: Բացի այդ, այդ քայլը չի ստանա արտաքին խաղացողների և համաշխարհային հանրության աջակցությունը: Ըստ փորձագետի, այս պահին Երևանը չի կարող չհասկանալ այդ քայլի լրջագույն հետևանքները, փոխանցում է politcom.ru-ը: «Ինչ վերաբերվում է Բաքվի դիրքորոշմանը, ապա այն մնում է անփոփոխ: Բաքուն բացառում է Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություններին ու շարունակում է պնդել, որ Ադրբեջանը զիջումների չի գնա իր տարածքային ամբողջականության հարցում, իսկ խնդիրը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի հայտնի չորս բանաձևերի հիման վրա: ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի հնարավոր ճանաչումը կարող է նպաստել Ադրբեջանի՝ Մինսկի խմբից դուրս գալուն և այդ բանակցություններն այլ դիսկուսիոն ֆորմատներ տեղափոխելուն, ինչը հակասում է համանախագահ երկրների դիրքորոշմանը», - նշել է Գեգելաշվիլին: Նրա խոսքով, ՌԴ-ը հայտնում է բարդ իրավիճակում: Բալանսի խախտման դեպքում, որը դեռևս Մոսկվային հաջողվում է պահպանել հակամարտող կողմերի միջև և անկախության ճանաչման պարագայում ՌԴ-ը պետք է հստակորեն աջակցի ՀՀ-ին, ինչը ավելի կմերձեցնի Բաքվին ու Անկարային: