Հայաստանն ընդգրկվել է աշխարհի ամենահավատացյալ բնակչությամբ երկրների հնգյակում: Հարցմանը մասնակցածների 92%-ն իրեն հավատացյալ է համարում: Այդ են վկայում Gallup International/WIN հետազոտական կենտրոնի հարցման արդյունքները:Ըստ հարցման արդյունքների, առաջատարը Թաիլանդն է, որի բնակիչների 98%-ն է իրեն հավատացյալ համարում: Հաջորդը Նիգերիան է՝ 97%:Երրորդ տեղը կիսում են Կոսովոն, Հնդկաստանը, Գանան, Պապուա Նոր Գվինեան, Կոտ դ՛Իվուարը, որտեղ հավատացյալ է իրեն համարում բնակչության 94%-ը:Չորրորդ տեղում է Ֆիջին նույնպես 94%-ով: