Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը տարեվերջին կարող է հասնել 60 տոկոսի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` Եկատերինբուրգում Innoprom-2023 ցուցահանդեսի շրջանակներում։ «Անցյալ տարի Ռուսաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 5 մլրդ դոլար, այժմ մենք գտնվում ենք կրկնակի աճի մակարդակում, կարծում եմ՝ տարեվերջին կհասնենք 50-60 տոկոս աճի»,- ասաց նա։ Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի «թիվ մեկ առեւտրային գործընկերն է»։ Քերոբյանը մանրամասնել է, որ ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը նույնպես կրկնապատկվել է: